Փաշինյանը հրահանգել է ամբողջ պետական ապարատը «բերման ենթարկել» Հանրապետության հրապարակ

Փաշինյանը հրահանգել է ամբողջ պետական ապարատը «բերման ենթարկել» Հանրապետության հրապարակ

Սեպտեմբերի 21-ին Անկախության 30-ամյակին կայանալիք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «գունագեղ» միջոցառմանը, պարզվում է, դարձյալ պարտադրանքով են մարդ ապահովելու։ Մենք այսօր տարբեր պետական հիմնարկներից, այդ թվում՝ ուժային կառույցներից ահազանգեր ստացանք, որ Փաշինյանը հրահանգել է ամբողջ պետական ապարատը «բերման ենթարկել» Հանրապետության հրապարակ, որ «մասովկա» ապահովեն։

 Մասնավորապես, պետական բոլոր գերատեսչությունների ծառայողներին, մարզպետարանների, նախարարությունների աշխատակիցներին պարտադրվել է ոչ միայն իրենք, այլև իրենց ընտանիքի անդամաներն էլ հետը վաղը մեկ մարդու պես լինեն Հրապարակում՝ մասնակցելու «գունագեղ փարթիին»։ Այսինքն՝ Փաշինյանը ինչ մեթոդներով, որ իր հանրահավաքներին ու երթերին էր մարդ ապահավում, նույն մեթոդներով էլ այսօր անկախության տոնն է ուզում նշել, որ ժողովրդին ցույց տա՝ «ժողովուրդը իր հետ է»։