Վարդգես Գասպարին ճանաչվել է տուժող

Վարդգես Գասպարին ճանաչվել է տուժող

Մայիսի 13-ին՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպասին և ճանաչվել տուժող։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստին դատարանի բակում, ըստ Գասպարիի, Քոչարյանի աջակիցներից մեկն իրեն հարվածել է ջրի շշով, ինչի հետեւանքով վնասվածք էր ստացել։