ՊՎԾ աշխատակիցների հետ ձերբակալված «Զորաշեն»-ի ներկայացուցիչը կալանավորվեց

ՊՎԾ աշխատակիցների հետ ձերբակալված «Զորաշեն»-ի ներկայացուցիչը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արտուշ Գաբրիելյանը բժշկական հաստատություններին հեմոդիալեզի պարագաների մատակարարման մրցույթում հաղթած «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանին կալանավորելու որոշում է կայացրել։  Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեցին Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից։

Ավետիսյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունների  չարաշահմանն օժանդակելու մեջ։ 

Հիշեցնենք, որ օրերս մենք գրել էինք, որ ՊՎԾ երկու աշխատակիցների հետ ԱԱԾ-ն ձերբակալվել է նաեւ Տարոն Ավետիսյանին։ Թեպետ տեղեկությունը չէին հաստատել, սակայն նշել էին, որ նա հարցաքննվել է։