Այսօր Մեռելոց է, բայց՝ աշխատանքային

Այսօր Մեռելոց է, բայց՝ աշխատանքային

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ս․ Հարության տոնի հաջորդ օրը, ըստ Առաքելական եկեղեցու տոնացույցի Մեռելոց է։ Ըստ եկեղեցական ընկալման, այսօր քրիստոնյաները կարող են այցելել գերեզմանոցներ, իրենց հարազատներին եւ Ս․ Զատկի՝ Քրիստոսի Հարության բարի լուրը կամ ավետիսը փոխանցել նաեւ իրենց ննջեցյալներին։

Նշենք, որ այս ի տարբերություն նախորդ տարիների եւ ձեւավորված ավանդույթի, այս տարի կառավարությունը որոշեց Մեռելոցը չհայտարարել ոչ-աշխատանքային օր։ Այսինքն՝ այսօր սովորական աշխատանքային օր է։