«Վհուկների որսը» ԱՄՆ-ում շարունակվում է․ կարծում է Դոնալդ Թրամթը

«Վհուկների որսը» ԱՄՆ-ում շարունակվում է․ կարծում է Դոնալդ Թրամթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հարաբերությունների չարաշահումները իր եւ իր կողմնակիցների հանդեպ, որը դրսեւորվում է դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչների կողմից, շարունակվում է։ ԱՄՆ նախագահը դա որակել է որպես «վհուկների դեմ որս»։ «Երկու տարի տեւած չափազանց ծախսատար եւ համընդգրկուն «վհուկների որսից» հետո դեմոկրատներին դուր չեն եկել արդյունքները եւ նրանք ամեն բան ցանկանում են սկսել նորից։ Այլ կերպ ասած՝ «վհուկների դեմ որսը» շարունակվում է»,- թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ նախագահը մեղադրել է դեմոկրատներին անգործության մեջ համարելով, որ նրանք ամեն կերպ ցանկանում են, որ ապացուցվի ռուսների հետ ունեցած իր ենթադրյալ դավադրական կապերը։ Նա նշել է, որ Կոնգրեսում դեմոկրատները այլ գործ չեն անում, բացի իր դեմ արշավներ ձեռնարկելուց։