Միգուցե «չիշիկ խմելու» փորձ ունի 

Միգուցե «չիշիկ խմելու» փորձ ունի 

Սերգո Երիցյանի դատավոր որդու անտակտ առաջարկից վայրկյաններ հետո, երբ Սարգիս Երիցյանը Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչին ի պատասխան իր «վախեցած ընկերներին» խորհուրդ տվեց «չիշիկ խմել», ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը․ հենց խմբակցության նիստի ընթացքում նա սոցցանցի իր էջին  գրեց, թե ինչքան զուսպ է ինքն իր ընտրած արտահայտություններում, եւ ճիշտ հակառակ պահվածքն ունեն դատական իշխանության ներկայացուցիչները․ «․․․դատական, առանց այդ էլ վիճելի լեգիտիմության, ներկայացուցիչ դատավորները սկսել են հրապարակային իրենց կիրառած փորձի փոխանակմամբ զբաղվել ու ավելի սրել:

Ցանկացած սրողի առաջինն իրան ա ծակելու»։ Պատգամավորն անուններ չնշեց։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք խոսքը Սարգիս Երիցյանի՞ մասին է, եւ թե ի՞նչ փաստերի հիման վրա է պատգամավորը նրա «փորձից» խոսել։ «Երբ դատավորը կոռեկտության սահմանները խախտում է, դատավորին ոչ հարիր հայտարարություն է անում, ես կարծում եմ՝ այո, միգուցեեւ փորձ ունեցել է եւ իր փորձից է նման առաջարկներ անում»։ Պատգամավորը հիշեցրել է, որ դատավորն իրավունք չունի նման հայտարարություններ անելու, որովհետեւ հասարակությունը կարող է ասոցացնել այդ հայտարարություններն իր կայացրած վճիռների հետ: