Վրաստանում զանգվածային միջոցառումների արգելքը վերացված է

Վրաստանում զանգվածային միջոցառումների արգելքը վերացված է

Վրաստանի կառավարությունը շարունակում է հանել սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով, սակայն եւ իշխանությունները, եւ մասնագետները կոչ են անում ժողովրդին պահպանել զգուշավորություն եւ չմոռանալ առողջապահության նախարարության ցուցումների մասին։ Հերթական որոշմամբ՝ հանվում են հանրային միջոցառումների սահմանափակումները, որոնք անցկացվում են բացօթյա կերպով։

Գործում են, սակայն, հետեւյալ կանոնները՝ հանրային հաստատություններում, փակ տարածքներում, գրասենյակներում եւ խանութներում, հանրային տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է, սոցիալական հեռավորություն պահպանելը պարտադիր է։ Ավանդական հանրային միջոցառումներին՝ հոբելյաններ, հուղարկավորություն, հարսանիք եւ այլն, 10 մարդուց ավել հավաքվելը չի կարելի։ Տաքսիներում չի կարող լինել երկուսից ավելի ուղեւոր եւ այլն։