Վրաստանի խորհրդարանը Սահակաշվիլիին դիկտատոր չի ճանաչել

Վրաստանի խորհրդարանը Սահակաշվիլիին դիկտատոր չի ճանաչել

Վրաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին դիկտատոր ճանաչելու եւ նրա կառավարման տարիները հանցավոր համարելու բանաձեւին։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Բանաձեւը օրակարգ էր բերել «Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցությունը, որը հանդիսանում է ընդդիմություն պառլամենտում։ Բանաձեւում ասվում էր, որ Սահակաշվիլիի հանցավոր բռնապետական ռեժիմը ընտրությունների կեղծման միջոցով ուզուրպացրել էր Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունը։ Բանաձեւի հեղինակները նաեւ կարծում են, որ Սահակաշվիլին դատական համակարգը նույնպես օգտագործել է իր շահերի համար եւ հասել այն բանին, որ դատապարտվեն իրեն դեմ խոսացողները, որոնք կազմել են այդ ժամանակ երկրի բնակչության 8 տոկոսը, իսկ նրա կառավարման տարիներին երկրում եղել է 190 քաղբանտարկյալ։