ԴՆԹ փորձանմուշներ կվերցնեն՝ բռնաբարության գործի շրջանակներում

ԴՆԹ փորձանմուշներ կվերցնեն՝ բռնաբարության գործի շրջանակներում

Լաս Վեգասի ոստիկանությունը ցանկցիա է տվել պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուից ԴՆԹ փորձանմուշներ վերցնելու համար՝ նրան մեղսագրվող բռնաբարության գործի քննության շրջանակներում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ հրապարակման, ոստիկանությունը ցանկանում է պարզել, թե արդյոք համընկնում է Ռոնալդուի ԴՆԹ-ն այն գենետիկ նյութի հետ, որը հայտնաբերվել է Քեթրին Մայորգի զգեստի վրա, ով մեղադրել էր մարզիկին՝ իրեն բռնաբարելու մեջ։ Պարբերականը նշում է, որ ամերիկյան ոստիկանությունը սանկցիան արդեն ուղարկել է իտալական դատական մարմիններին, քանի որ ներկայումս Ռոնալդուն հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում եւ գտնվում է Իտալիայի Թուրին քաղաքում։