Քովիդով հիվանդների թիվն աճում է

Քովիդով հիվանդների թիվն աճում է

Հայաստանում վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ այցից հետո:

«Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։ Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են»,-նշել է Ավանեսյանը: Նախարարը հորդորել է քաղաքացիներին պատվաստվել: