Մհեր Գրիգորյանը իր եւ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին

Մհեր Գրիգորյանը իր եւ Ռոբերտ Քոչարյանի կապի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է լուրերը, որ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նշանակվելու է Կենտրոնական բանկի նախագահ:

«Ինձ հետ նման քննարկում չի եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ թելերով կապված լինելու վերաբերյալ տարածված լուրերին ի պատասխան՝ Գրիգորյանը հայտարարեց.

«Անլուրջ է: Հիմա շփում, կարծում եմ, ֆիզիկապես էլ դժվար թե հնարավոր լինի ունենալ: Բայց ես որևէ մեկի հետ որևէ թելերով կապված չեմ»: