Փաշինյանի աչքերում արյուն կա. Քոչարյանի աջակից

Փաշինյանի աչքերում արյուն կա. Քոչարյանի աջակից

Ժամը 16.00-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախագահող դատավորին ինքնաբացարկի շուրջ 5 միջնորդություն է ներկայացվել, որից մեկը գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից, իսկ 4-ը Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից: Մինչ այդ դատարանի առջև Քոչարյանին կալանավորումն ու արդարացումը պահանջող ճամբարները դիրքավորվում են:

«Հրապարակ»-ը զրուցեց Քոչարյանի աջակցողներին համակարգող Արմեն Մինասյանի հետ: Հարցին, թե որտեղի՞ց իրենց հովանոցներ, սառնարաններ ու պիցցա, նա պատասխանեց, որ իրենց միջոցներով են գնել: Մինասյանի խոսքով՝ Քոչարյանը իրենց ոչ մի լումա չի փոխանցել: