Իսկ դուք գիտեք թե սեքսն ինչպես է ազդում մարդու աշխատունակության վրա

Իսկ դուք գիտեք թե սեքսն ինչպես է ազդում մարդու աշխատունակության վրա

Ամերիկյան Օրեգոնի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է սեքսն ազդել մարդու աշխատանքային գործունեության եւ աշխատունակության վրա։ Ինչպես գրում է ToDay News Ufa-ն, համալսարանի գիտնականների կողմից իրականացվել է փորձ, որին մասնակցել է 150 կամավոր, ովքեր ունեն ընտանիք եւ կանոնավոր սեքսուալ հարաբերություններ։ Այսպես աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրելով նրանց վարքագւծը պարզվել է, որ կա որոշակի փոխկապակցվածություն արդյունավետ աշխատանքի եւ կանոնավոր սեքսուալ հարաբերությունների միջեւ։ Կանոնավոր սեքսուալ հարաբերությունները օգնում են լինել ավելի աշխատունակ եւ բարձրանալ կարիերային սանդուղքով։ Այսպես, պարզվել է, որ սեքսից հետո մարդու մոտ բարձրանում է էնդոֆրինի պարունակությունը, ինչը նրան օգնում է աշխատանքային առօրյայի ընթացքում պահպաել դրական տրամադրությունը։