Թրամփը ափոսանքով է ընդունել Մեյի հրաժարականի մասին լուրը

Թրամփը ափոսանքով է ընդունել Մեյի հրաժարականի մասին լուրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանքով է ընդունել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի մասին լուրը։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ «Ես ցավում եմ Թերեզայի համար։ Նա ինձ շատ դուր էր գալիս»,- ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաեւ ընդգծել է, որ Մեյը լավ եւ ուժեղ կին է, ով անխոնջ աշխատում է։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Մեյի հեռանալը շատերին է զարմացրել, սակայն դա անհրաժեշտ քայլ էր՝ հանուն երկրի բարօրության։ Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը կհեռանա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հունիսի 7-ին։