Ապացույցներ է ներկայացրել, որ նախկին կնոջը չի ծեծել

Ապացույցներ է ներկայացրել, որ նախկին կնոջը չի ծեծել

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը դատարանին ներկայացրել է ապացույցներ առ այն, որ ինքը չի ծեծել իր նախկին կնոջը՝ Էմբեր Հարդին։

Այս մասին հայտնում է TMZ-ն։ Դերասանը ապացույց հանդիսացող փաստաթղթերը կցել է The Sun պարբերականի դեմ իր դատական հայցին։ Հիշեցնենք, որ The Sun պարբերականը գրել էր, որ նախկին ամուսինների միջեւ վեճ է եղել 2016-ին, որի ընթացքում Դեփը նույնիսկ ծեծել է կնոջը։

Դերասանն էլ իր հերթին վկայություններ է վերցրել այն մարդկանցից, որոնք վեճի ընթացքում եղել են իրենց տանը, հակառակն ապացուցելու համար, որ ինքը չի ծեծել նախկին կնոջը։ Ավելին նախկին կնոջ վրա ծեծի կամ ֆիզիկական բռնության այլ հետքեր եւս չեն հայտնաբերվել։

Որպես ապացույց են համարվել նաեւ Էմբեր Հարդի տան տեսահսկման սարքերի ֆիքսած կադրերը, որոնք նույնպես ոչ մի բռնության մասին չեն վկայում։