Անկարան՝ ԱՄՆ ներկայացրած վերջնագրի մասին

Անկարան՝ ԱՄՆ ներկայացրած վերջնագրի մասին

Անկարան որեւէ վերջնագիր չի ստացել Միացյալ Նահանգներից, կապված ռուսական Ս-400 հրթիռների գնման գործարքի հետ։ Այս մասին ըստ Haberturk-ի հայտարարել է Թուրքիայի ռազմական նախարար Հուլուսի Աքարը։ Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան եւ թուրքական մամուլում հայտնվել էին լուրեր այն մասին, որ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Անկարային՝ տալով երկու շաբաթ, որի ընթացքում թուրքական կողմը պետք է հրաժարվի ռուսական սպառազինություններ գնելուց, այլապես կարող է դուրս մնալ F-35 կործանիչների համատեղ արտադրման նախագծից։ Աքարը ասել է, որ նման բան չկա, իրենք գործում են իրենց ստանձնած պարտավորությունների շրջանակում եւ նորագույն սերնդի ամերիկյան կործանիչների մատակարարման համար լիովին վճարել են։