Ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է

Ռազմական հեղաշրջման  փորձը տապալվել է

Սուդանում, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ձերբակալվել են 12 սպաներ, որոնցից յոթը գործող եւ հինգը պաշտոնաթող, ինչպես նաեւ չորս օգնականների, որոնք կասկածվում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ տեղի ղեկավարության հայտարարության, սակայն գլխավոր կազմակերպիչը դեռ մնում է ազատության մեջ։ Իշխանությունները կարծում են, որ հեղաշրջմանը փորձը կազմակերպվել է, որպեսզի խաթարվի ազատության եւ հաշտության կողմնակից ուժերի եւ կառավարող զինվորական խորհրդի միջեւ համաձայնության կայացումը։