Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել
Մանվել Գրիգորյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հետաձգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Գրիգորյանի շահերի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը ՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը հարցադրումներ է արել։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք նրանից, թե քրգործն այժմ որ փուլում եւ արդյոք Վճռաբեկ բողոքից դեռեւս նորություն չկա՞․ «Դիմել ենք վճռաբեկ, Վերաքննիչ՝ գրավով ազատ արձակելու վերաբերյալ։ Վճռաբեկից հույս չունենք, որ վարույթ կընդունի։ Մեր պաշտպանյալին փորձում ենք համոզել, ր դիմենք ՄԻԵԴ, բայց էլի չի համաձայնում։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ հիվանդությունների հետ կապված կյանքին վտանգ է սպառնում»։ 

Նա նաեւ նշեց, որ հայտնի չեն նիստերի օրերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետև Վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: