Կոտայքի մարզպետը զայրացած է

Կոտայքի մարզպետը զայրացած է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ակտիվորեն ներգրավված է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:

Քիչ առաջ նա նաև մի դեպք հայտնաբերեց, երբ ԲՀԿ վստահված անձի ձեռքին ինչ-որ անհասկանալի ցուցակներ են՝ մարդկանց անուն-ազգանուններով: Մարզպետը դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել իրավապահներին: Նաև տեղեկություն ստացանք, որ մեկ այլ ընտրատեղամասում էլ հանձնաժողովի նախագահը փաստաթղթեր է փոխանցել մարզպետին: