Բրազիլիայի նախագահն արձագանքել է Մեսսիի քննադատությանը

Բրազիլիայի նախագահն արձագանքել է Մեսսիի քննադատությանը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն արձագանքել է Լիոնել Մեսսիի քննադատություններին, կապված այն բանի հետ, որ այս տարվա Ամերիկյան գավաթի մրցաշարը կարծես նախապես պլանավորած լիներ։ Նախագահ Բոլսոնարուն, ըստ Marca-ի ասել է․ «Իսկ ինչ է ասել Մեսսին։ Ա ա ա, այո, ֆուտբոլիստների շոուներն են»։ Հիշեցնենք, որ Մեսսին խիստ քննադատության էր ենթարկել Բրազիլիա-Արգենտինա հանդիպման արբիտրներին եւ ԿՕՆՄԵԲՈԼԼ-ին մեղադրել կոռումպացվածության մեջ։ Նրան կարող է սպառնալ երկու տարվա որակազրկում։