Ավտոբուսը հարվածել է Պուտինի նստավայրի պատին

Ավտոբուսը հարվածել է Պուտինի նստավայրի պատին

Հերթական ուղերթը կատարող ավտոբուսը բախվել է Բերվիխա գյուղում գտնվող Մեյենդորֆ դղյակի մոտ գտնվող քոթեջի պարսպին, որը համարվում է Պուտինի նստավայրերից մեկը։

Նշենք, որ ողջ կալվածքը պատկանում է Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչությանը։ Ինչպես հայտնում է «МК»-ն, Տուշինո մետրոյի կայարանից մինչեւ Նիկոլո-Ուրյուպինո գյուղ ուղերթը իրականացնող ավտոբուսի ղեկին քսաներեքամյա ոմն Իդրիս անունով վարորդն է եղել, ծնունդով Չեչնիայից։

Վարորդը ոստիկանների հետ զրույցում ասել է, որ խափանվել է ավտոբուսի արգելակման համակարգը եւ մեքենան կանգնեցնելու համար նա որոշել է բախվել պատին։ Ոստիկանները նաեւ նշում են, որ ավտոբուսը իր հիմնական ճանապարհից դուրս է եկել եւ, ըստ ամենայնի, մոլորվել ճանապարհային ցանցում։ Վնասվել է դղյակի պարիսպն ու շքամուտքային դարպասը։