Նոր սպառնալիքներ են կանխատեսել աշխարհի համար 

Նոր սպառնալիքներ են կանխատեսել աշխարհի համար 

Դեմոգրաֆիան եւ բնակչության ծերացումը զարգացած երկրներում կարող է բացասաբար ազդել համաշխարհային տնտեսության վրա, բերելով լճացման կամ վերացման, ինչն իր հերթին սպառնալիքներ է ստեղծելու ողջ աշխարհի համար։ Այս մասին հայտարարել են Moody's-ի վերլուծաբանները։

Ըստ մասնագետների, արդեն հիմա նկատելի է այն, թե ինչպես են այդ գործոնները ազդում տնտեսության վրա։ Մի շարք երկրներում բնակչության աճը իջել է նվազագույն շեմին դեռ տասնամյակներ առաջ։ Այսպիսով առաջիկայում որոշ երկրներում աշխատունակ բնակչության թիվը կսկսի արագորեն նվազել։ Խոսքը Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի մասին է։ Նույն խնդիրը նաեւ սկսել է վերաբերել Ռուսաստանին, Թաիլանդին, Չինաստանին եւ Չիլիին։

Ապագայում այս խնդիրը առարկայական կդառնա նաեւ Բրազիլիայի եւ Թուրքիայի համար, որտեղ ավանդաբար կայուն դեմոգրաֆիական աճ է եղել միշտ։ Խնդիրը, ըստ մասնագետների, կարելի է լուծել օրինակ կանանց ներգրավվածխության մասնաբաժինը ավելացնելով աշխատաշուկայում, ինչպես նաեւ զարկ տալով ինովացիոն տեխնոլոգիաներին։