Ո՞ւր է անվճար բուժօգնությունը, պարոն նախարար

Ո՞ւր է անվճար բուժօգնությունը, պարոն նախարար

 

Խնդիրը օգտատերը  ներկայացնում է պատգամավորների ուշադրությանը․ «Ամենավատը այն է որ օրը 24 ժամ խոսում էին անվճար բուժօգնության մասին»։

 

Alik Hayrapetyan

Փաստորեն մինչև 7 տարեկան երեխաների բուժումը կամ բժշկական հետազոտումը անվճար Չէ։
4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար Արաբկիր Բժշկական կենտրոնում պահանջում են գումար։
Պաշտոնական հարցում եմ արել ԱՆ օրվա պատասխանատու Եվա Փիլիպոսյանին,ով ևս հաստատեց, որ հիվանդանոցներում մինչև 7 տարեկան երեխանների սոնոգրաֆիան անվճար չէ։
Փաստորեն սուտ և կեղծիք է այն պնդումը, որ մինչև 7 տարեկան երեխաների հետազոտումը կամ բուժումը անվճար են ՀՀ-ում։
Հարգելի պատգամավորներ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս խնդիրը։
Այս ամենից հետևություն, որ ծնողները իրենց երեխաների սոցիալական պատճառներից ելնելով չեն կարող ապահովել համապատասխան բժշկական պահանջները ՀՀ-ում։

Միաժամանակ օգտատերը նշում է․

Եվ հատկապես ինձ համար որպես Քաղաքացի հետաքրքիր էր ԱՆ Պաշտոնական դիրքորշումը այս հարցի հետ կապված, որ հիվանդանոցներում երեխայի սոնոգրաֆիան վճարովի է։ Կարծում եմ այս հարցին պետք է տրվի պատշաճ գնահատական և հստակեցում։