Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը.Ուղիղ․ լրացված

Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը.Ուղիղ․ լրացված

Ուժգին հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։

Հրդեհը սկիզբ է առել տաճարի վերին հարկերում և նախնական տվյալներով կարող է պայմանավորված լինել այնտեղ կատարվող շինարարական աշխատանքներով։

***

Հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում շարունակվում է։ Ամենայն հավանականությամբ հրդեհը բռնկվել է շինվերանորոգչական աշխատանքների հետեւանքով։ Բանն այն է, որ տաճարը վերանորոգման է կանգնած, որը պետք է ավարտվեր 2022 թվականին։ Վերանորոգության հետ կապված տաճարից հանված են եկեղեցական-կրոնական առարկաները, նկարները թանկարժեք բոլոր իրերը։ 

***

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հետաձգել է իր ուղերձը ուղղված ազգին՝ հրդեհի պատճառով։

 

Փլվել է նաև տաճարից վեր խոյացող աշտարակը։