Պուտինը խոսել է Նազարբաեւի հրաժարականի մասին

Պուտինը խոսել է Նազարբաեւի հրաժարականի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ իր հանրային խոսքում անդրադարձել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականին։ Ինչպես հայտնում է «ՌԲԿ»-ն, կառավարության նիստի ժամանակ, նա Ղազախստանը համարել է Ռուսաստանի ամենասերտ դաշնակիցը եւ հույս հայտնել, որ հարաբերությունների նույն վիճակը կպահպանվի նաեւ Նազարաբեւից հետո։ Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Նազարաբեւին համատեղ աշխատանքի համար եւ հաջողություններ եւ առողջություն մաղթել։ Պուտինը նկատել է, որ Նազարբաեւը Ռուսաստան-Ղազախստան ինտեգրացիոն առաջ մղման հարցում ունի անուրանալի վաստակ, եւ հանդիսանում է ԵԱՏՄ հիմնադիրներից մեկը։