Բույքմերքերականը չի վճարում խաղը շահած, կտրոն ունեցող քաղաքացուն

Բույքմերքերականը չի վճարում խաղը շահած, կտրոն ունեցող  քաղաքացուն

Քաղաքացի Էդիկ Սարգսյանը երեկ կեսօրին 100 հազար դրամ խաղադրույք է կատարել վիետնամական երկրորդ դիվիզիոնի միջև ֆուտբոլային թիմերի վրա։
Շահել է 200 հազար, սակայն «Տոտո» բուքմեյքերական ընկերությունը, Էդիկի խոսքով, հրաժարվում է վճարել շահումը։

«Երբ խաղը հասավ էն վիճակին, որ պետք է շահեմ, բուքմեյքերականի աշխատակիցը մոտենում է ինձ, ասում է՝ Ձեր չեկը հետ տաք, Ձեր վճարած 100 հազարը կարանք հետ տանք, շահումը հետ չենք տալիս։ Խաղը դեռ չավարտված, որևէ բան չէր եղել»,-պատմեց էդուարդը։

Նրա խոսքով, որևէ բացատրություն «Տոտոյում» չեն տվել, երբ առարկել է, վիճել, հրաժարվել հետ վերցնել խաղադրույքով կատարած 100 հազար դրամը, ուղարկել են «Տոտոյի» գլխամասային գրասենյակ։ Ի դեպ, Էդիկը կատարել է «ստրախովկայով խաղադրույք»։

«Իմ հետ նախկինում նման բան չէր եղել, բայց լսել էին, որ ըտենց բաներ անում են»,-մեկնաբանեց Էդուարդը։

Նա ասում է, որ եթե շարունակվեն հրաժարվեն, մտնելու է դատարան, քանի որ «արդեն պրինցիպի հարց է»։

«Հրապարակը» «Տոտո գեյմինգ» բուքմեյքերական գրասենյակից  կապվեց Վահեի հետ, պատմեց, Էդիկի մեղադրանքների մասին։ Գրասենյակի աշխատակիցն , ի պատասխան, ասաց, որ երրորդ կողմին չեն կարող տվյալներ հաղորդել։ Այնուամենայիվ, առարկությանից հետո, թե երրորդ անձ չենք, լրատվամիջոց ենք, երկրորդ անձն էլ հարցը հրապարակայնացրել է, ավելին՝ պատրաստվում է դատի տալ, Վահեն խնդրեց փոխանցել կտրոնի համարը։ Փոխանցելուց հետո էլ ասաց, որ ցավոք, գրասենյակը մեզ դիտարկում է որպես երրորդ անձ։