Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով

Մարտի 1-ի քրգործի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր դատարանում լրագրողներին  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, հարցաքննվել եմ, այդ թվում՝ այս դատարանում»,-ասաց վարչապետը՝ նկատի ունենալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը, որտեղ ժամանակին ընթանում էր իր դատավարությունը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանականերում հարցաքննվել են նաև Հայստանի Առաջին և երրորդ նախագահները, երկորդ նախագահը նույն գործի շրջանակներում կալանավորված է եւ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Նշենք նաեւ, որ Փաշինյանն այսօր դատարան էր ներկայացել «Մանախի» գործով որպես վկա հարցաքննվելու համար։