Ե՞րբ կորոշվի ԿԱԻ-ի ճակատագիրը

Ե՞րբ կորոշվի ԿԱԻ-ի ճակատագիրը

Չնայած ամիսներ առաջ իշխանությունները կայացրել էին որոշում՝ Կրթության ազգային ինստիտուտը լուծարելու մասին, սակայն առ այսօր ԿԱԻ-ի աշխատակիցները շարունակում են գնալ աշխատանքի։
«Դեռ աշխատում ենք։ Կան խոսակցություններ, որ կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունների միավորումից հետո պետք է որոշվի մեր ճակատագիրը։ Կիսատ-պռատ գործեր կան, գնում, անում ենք։ Բայց պետբյուջեից մեզ գումար չեն տալիս, մեր հին օգուտների հաշվին ենք ապրում։ ԿԱԻ-ն ՓԲԸ է, նախկին ֆինանսական տարվանից գումարներ ունենք հետ գցած, միայն բյուջեից չենք  աշխատավարձ ստանում։ Սակայն  եթե պետբյուջեն գումար չհատկացնի, որոշ ժամանակ անց աշխատավարձ չենք ստանա»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԱԻ-ի՝  իր անունը հրապարակել չցանկացող աղբյուրը։