«Հրապարակ»․Երեւանի ավագանիում էլ հաշտ չեն

«Հրապարակ»․Երեւանի ավագանիում էլ հաշտ չեն

Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ` «Իմ քայլի» ավագանու անդամներն էլ շատ հաշտ չեն. «Այստեղ եւս թեւերը, ոտքերը շատ են, եւ բազմազանությունը, կարծիքների տարբերությունը խիստ ցցուն է՝ միմյանց հետ եփված թիմ չէ, ու դա ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական-գաղափարական տարաբեւեռության արտահայտություն է։ Տարբեր շահեր են լոբբինգ անում, երբեմն` խիստ հակոտնյա․ քաոս է»:

Խմբակցությունը, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Գրիգոր Երիցյանն է, որ հայտնի է «Ադեկվատների» հետ իր կոնֆլիկտով եւ  ամենաակտիվներից է, նրա ակտիվ ջանքերով է ֆրակցիան բոյկոտել ավագանու՝ աշխատավարձերի բարձրացման առաջարկը: «Եվ ընդհանրապես, իմքայլականներն ավագանու նիստերին առանձնապես ակտիվ չեն մասնակցում՝ ստաբիլ բացակայում են, իսկ ամենացնցողը` իշխանական ֆրակցիան տեղյակ չի եղել քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման գործընթացից. 3 ամիս քաղաքապետարանի աշխատակազմը տարածքային կառավարման նախարարության հետ քննարկել է հարցը, ավագանին օրակարգ մտցնելու օրերին է տեղեկացել նախագծի մասին։ Իշխանական մեծամասնությունը վիրավորվել է նման վերաբերմունքից, իսկ դա առաջին դեպքը չի»,- ասաց մեր աղբյուրը: