Կոնստանտին Օրբելյանը՝ Գրեմմի հավակնորդ

Կոնստանտին Օրբելյանը՝ Գրեմմի հավակնորդ

Այսօր Լոս Անջելեսում կկայանա «Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը:ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Գրեմմի» -ի հավակնորդ է:

«Գրեմմի» -ի 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում է նաև Օրբելյանի բարեկամներից լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու ձայնը:

Հ. Գ. «Գրեմմի» (անգլ.՝ Grammy), Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։

Հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։

«Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 108 կատեգորիաներում՝ 30 երաժշտական ժանրերով, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։ Գրեմմի մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի ունեցավ 1959 թ. մայիսի 4-ին: 2011 թվականի ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչև 78-ը: