ՊԵԿ-ում այսօր կրկին պարգևավճար են ստացել

ՊԵԿ-ում այսօր կրկին պարգևավճար են ստացել

Պետական եկամուտների կոմիտեում դեռ չեն հասցրել մարսել և ծախսել Ամանորից առաջ իրենց դուրս գրված պարգևավճարների տեսքով միլիոնները, սակայն այսօր նորից պրեմիա են ստացել։ Մեր տեղեկություններով՝ պարգևավճարները ստացել են բոլոր աշխատակիցները, միջինը՝ 1 դրույքի չափով։ Այս պարբերական «ինքնաբավարարումներն» արդեն զավեշտալի են դառնում «հավելյալ արժեք չստեղծող» տասը հազար ծույլ քաղաքացիների առաջիկա օպտիմալացման ֆոնին։

Hraparak.am-ը զանգահարեց նաև ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանին՝ պարզելու, թե ինչու են ՊԵԿ-ում իրենց նկատմամբ այսքան հոգատար, և հոգատատարության էլի քանի՞ նման դրսևորումներ են սպասվում, սակայն մամուլի խոսնակը, երևի թե, խիստ ծանրաբեռնված է աշխատանքով՝ մի քանի անգամ անջատեց հեռախոսը։