Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության մասին

Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության մասին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավանդական բրիֆինգի ժամանակ անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանն այն հարցին, որ փորձ է արվում փոփոխության ենթարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընդունված ձեւաչափը։ Զախարովան մասնավորապես ասել է․ «Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր բազմիցս է արտահայտվել բանակցային ձեւաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում։ Եթե որեւէ փուլում պայմանավորվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններին, դա կլինի կողմերի որոշումը եւ մենք այն կհարգենք»։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաեւ հավելել է, որ նույն կարծիքի են նաեւ եռանախագահության մյուս անդամները եւ հորդորեց նայել մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ արտահայտված են «եռյակի» մոտեցումները։