Տուգանել են

Տուգանել են

Ռուսաստանի Կապի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ զանգվածային կոմունիկացիաների վերահսկողությամբ զբաղվող գերատեսչական մարմին հանդիսացող Роскомнадзор-ը տուգանել է Google ընկերությանը այն բանի համար, որ որոնողական համակարգը հրաժարվում է միանալ արգելված ռեսուրսների ֆիլտրացիային, որն առկա է Ռուսաստանի տարածքում։

Ըստ կառույցի, ղեկավար Ալեքսանդր Ժարովի, Google-ը նախնական կերպով տուգանվել է կես միլիոն ռուբլով։ Նա նաեւ հավելել է, որ հնարավոր է նոր գործ հարուցվի Google-ի դեմ, եթե ընկերությունը շարունակի որոնողական համակարգում հայտնաբերել ու տրամադրել Ռուսաստանի տարածքում գտնվող օգտատերերի համար այնպիսի կոնտենտի լինքեր, որոնք արգելված են ռուսական օրենսդրությամբ։