Հնարավոր է եղել ձայնագրել Մարս մոլորակի քամու ձայնը

Հնարավոր է եղել ձայնագրել Մարս մոլորակի քամու ձայնը

Ամերիկյան NASA գործակալության մասնագետները NASA Mars InSight ինքնաշխատ կայանի միջոցով կարողացել են ձայնագրել եւ Երկիր մոլորակ ուղարկել Մարս մոլորակի վրա փչող քամու ձայնը։ Մասնագետները նշում են, որ մարդկային ականջի համար այն անլսելի է եւ որպեսզի դառնա լսելի, հարկ է բարձրացնել այն երկու օկտավա։ Մարսի վրա շուտով կտեղակայվի նաեւ սեյսմոգրաֆ, որը կուսումնասիրի Կարմիր մոլորակի ժամանակակից տեկտոնիկ ակտիվությունը։ Հիշեցնենք, որ InSight (Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport) մարսյան առաքելությունը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել նոյեմբերի վերջին՝ Էլիզիում հարթավայրում։