Այս խմիչքը ծարավն ամենից լավն է հագեցնում շոգ եղանակին

Այս խմիչքը ծարավն ամենից լավն է հագեցնում շոգ եղանակին

Խնձորի հյութը ամենից լավն է հագեցնում ծարավը շոգ եղանակին։ Այս մասին հայտարարել է Հյութերի արտադրման ռուսաստանյան միության ղեկավար Լյուդմիլա Խոմիչը, մանրամասնելով նաեւ, որ պետք է խնձորի հյութը խմել ջրով նորսրացրած՝ 1 մաս խնձորի հյութ, 2 մաս՝ ջուր։ Հիմնվելով կանադացի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքների վրա, Խոմիչը ասել է, որ խնձորի հյութը, շնորհիվ իր մեջ կալիումի պարունակության, ավելի արդյունավետ է, քան հատուկ լուծույթները՝ էլեկտրոլիտները, որոնք կիրառվում են աղիքային խանգարումների ժամանակ ծարավի հագեցման համար։ Ռուսաստանցի մասնագետը խորհուրդ է տալիս շոգ եղանակին նաեւ օգտագործել հատապտուղների ու բանջարեղենային հյութեր, եւ այնպիսի խմիչքներ, որոնք ավելի թթու են։ Որպես կանոն՝ պետք է շոգ եղանակին օգտագործվելիք հյութերը պարունակեն քիչ քանակությամբ շաքար։ Օրական քանակը՝ հյութերի օգտագործման 3 բաժակն է։