Այս հավելումը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի պարունակությունը
Գիտնականները պարզել են, որ ձկան յուղը նվազեցնում են արյան մեջ «վատ» խոլեստերինի պարունակությունը։ Այն հատկապես արդյունավետ է գործում այն կատեգորիայի մարդկանց մոտ, որոնք «վատ» խոլեստերինի բարձրացման հակում ունեն ըստ գենետիկ նախատրամադրվածության։ Ավելի քան 440 հազար մարդկանց մասնակցությամբ իրականացված գիտափորձերը պարզել են, որ երբ մարդը սկսում է խմել ձկան յուղ, նրա մոտ արյան մեջ լիպիդների պարունակությունը ավելի քիչ է, քան կանխատեսվում էր նախապես։ Մասնավորապես դա վերաբերվում է ընդհանուր խոլեստերինի պարունակությանը ԼՊՆՊ-ին եւ տրիգլիցերիդներին։
Մասնագետները նշում են, որ ձկան յուղը օգնում է նաեւ պահպանել երակների էլաստիկությունը, դրանով նվազեցնելով նաեւ սրտի հիվանդությունների ու թրոմբոզների հավանականությունը։ Դա հատկապես կարեւոր է նրանց համար, որոնք գենետիկ հակվածություն ունեն «վատ» խոլեստրինի բարձրացման հանդեպ։
Կարծիքներ