Սոցիալական ծառայության աշխատողն ինքն իրեն ապօրինի վարձատրել է

Սոցիալական ծառայության աշխատողն ինքն իրեն ապօրինի վարձատրել է

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալության առաջատար մասնագետ Անահիտ Մաշուրյանի դատական նիստն է։

Ըստ մեղադրական եզրակացության, նա, զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը, չունենալով իրեն ենթակա աշխատողներ,սակայն օժտված լինելով նաև տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու,սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու,սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու,նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ընթացք տալու լիազորություններով։ Սոցիալական ծառայության տեսուչը, ինչպես նշված է մեղադրականում, հանրային ծառայողի գործառույթներ իրականացնելիս ստացել է ապօրինի վարձատրություն՝ 4 դրվագներով։