Ավերիչ պտտահողմ Ռումինիայում

Ավերիչ պտտահողմ Ռումինիայում

 

Ռումինիան հայտնվել է ավերիչ պտտահողմի թիրախում։ Այս մասին հայտնում է Severe Weather Europe-ը։ Համաձայն հրապարակված տեսանյութի, տարերային աղետի գործողության թատերաբեմը եվրոպական այդ երկրի հարավային շրջաններն են Կելերաշ շրջանը եւ Դրաժնա շրջանը։ Ականատեսները սոցցանցային իրենց գրառումներում խոստովանել են, որ անակնկալի են եկել։ Օդային հոսքերը շարժվել են շատ արագ, օդ բարձրացնելով փոշու մեծ քանակություն հարյուրավոր մետրեր։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ մոտ մեկ տասնյակ տներ են վնասվել, շրջվել է ուղեւորներ տեղափոխող ավտոբուս։ Աղետի շրջաններում աշխատում են փրկարարները։