Որ երկրներն ունեն սխալ սնվելու հետեւանքով ամենաբարձր մահացությունը

Որ երկրներն ունեն սխալ սնվելու հետեւանքով ամենաբարձր մահացությունը

Բրիտանացի գիտնականները առանձնացրել են այն երկրները, որտեղ առկա է սխալ սնվելու հետեւանքով ամենաբարձր մահացությունը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը եւ սննդային թունավորումների դեպքերին է վերաբերվում, որոնք հանգեցնում են մահվան եւ տարբեր հիվանդությունների, որոնք մահվան պատճառ են դառնում, սակայն առաջացել են, ըստ իրականացված հետազոտությունների ընթացքում՝ սխալ սնվելու պատճառով։ Այսպես 100 հազար բնակչի հաշվով ամենաշատ մահացություն սխալ սնվելու հետեւանքով առկա է Ուզբեկստանում, Թուրքմենստանում եւ Ղրղզստանում։ Ապա արդեն գալիս են՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը։