Օդանավակայանի վրա հարձակման հետ կապված գանգատով դիմել են ՄԱԿ-ին

Օդանավակայանի վրա հարձակման հետ կապված գանգատով դիմել են ՄԱԿ-ին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները իշխանությունները գանգատ են ուղարկել ՄԱԿ ԱԽ-ին, կապված եմենյան հուսիտ ապստամբների կողմից իր քաղաքացիական օդանավակայանները հարձակման ենթարկելու հետ կապված։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Գանգատի նամակում մասնավորապես մեղադրանք է ներկայացվել իրանական իշխանությունների դեմ առ այն, որ վերջիններս աջակցում են հուսիտներին։ Բացի այդ ՄԱԿ ԱԽ-ին սաուդյան իշխանությունները տեղեկացրել են իրենց կողմից անցկացված հետաքննության մասին, որը ցույց է տալիս, որ հուսիտ ապստամբները հատուկ տեսակի զենք են ստացել, եւ ներկայումս հատուկ ծառայությունները փորձում են պարզել, թե ինչ զինատեսակ է կիրառվել հրթիռային հարձակման համար։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին եմենցի ապստամբները հարձակվել են սաուդական Աբխա քաղաքի օդանավակայանի վրա, որի հետեւանքով տարբեր ազգությունների 26 անձ է տուժել;