Վրաստանում գրիպի վիրուս կա

Վրաստանում գրիպի վիրուս կա

Վրաստոնւմ արդեն իսկ լաբորատոր կերպով հաստատվել է, որ առկա է գրիպի վիրուս։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն» պարբերականը, վրացի մասնագետը մասնավորապես ասել է․ «Մեր կայք էջում կարելի է տեսնել, որ գրիպի վիրուսի առկայությունը Վրաստանում արդեն հաստատվել է։ 10 դեպք արդեն հաստատվել է։ Այս ամենը նկատի ունենալով, կոչ եմ անում բնակիչներին հետեւել պրե-վենցիոն այն միջոցառումներին, որոնք նախատեսված են նման դեպքերում»։ Գամկրելիձեն մանրամասնել է, որ անհրաժեշտ է պահպանել ընդհանուր հիգիենայի կանոնները, հաճախակի օդափոխել բնակարաններն ու այն շինությունները, որտեղ մարդիկ լինում են, եւ բարձր ջերմության ժամանակ դիմել բժշկի։