Իլոն Մասկը դատի է տվել ԱՄՆ զինված ուժերին

Իլոն Մասկը դատի է տվել ԱՄՆ զինված ուժերին

Իլոն Մասկի Space Exploration Technologies ընկերությունը դատի է տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերին։ Նա պահանջել է 2,3 միլիարդ դոլար ռուսկան РД-180 շարժիչի ամերիկյան համարժեքի մշակման պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Կառավարական արբանյակների գնման մրցույթը կայացել է դեռ անցյալ տարի։ Հաղթող են ճանաչվել United Launch Alliance ընկերությունը, որը ստացել է 967 միլիոն դոլար՝ Vulcan, Northrop Grumman ծանր հրթիռների մշակման նախագծի շրջանակներում, ինչպես նաեւ 791,6 միլիոն դոլար՝ OmegA հրթիռի մշակման համար։

Միաժամանակ նաեւ կես միլիարդ դոլար էլ շահել է Բեզոսի Blue Origin ընկերությունը՝ New Glenn հրթիռը մշակելու համար։ Մասկի ընկերությունը մասնակցել է մրցույթին, սակայն վերջինիս առաջարկները չեն հետաքրքրել կառավարությանը։ SpaceX-ի հայցում նշվում է, որ թեեւ կնքվել են գործարքները սակայն ոչ միայն այդ հրթիռները չեն թռչել տիեզերք, այլ նաեւ նույնիսկ չեն էլ հավաքվել։ Արդյունքում վնաս է հասվել պետական միջոցներին։ Հայցում նաեւ նշվում է, որ չեն ապահովվել հավասար մրցակցության պայմանները։