Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են նոր ատոմակայանի կառուցման շուրջ

Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են նոր ատոմակայանի կառուցման շուրջ

Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները բանակցում են նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ։ Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ԱՄՆ-ում այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Մեր էներգետիկան երեք սյան վրա է հիմնվում՝ միջուկային էներգետիկա, ջերմային էներգետիկա եւ ջրաէներգետիկա։ Երեքի մասնաբաժինն էլ հավասար է ընդհանուր էներգետիկ ծավալի գեներացման մեջ։ Մենք չենք ուզում հրաժարվել միջուկային էներգետիկայից»,- մասնավորապես ասել է Տիգրան Ավինյանը, հավելելով, որ նոր ԱԷԿ-ի կառուցման մասով արդեն բանակցություններ ընթանում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։