Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է

Սերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է
Սերժ Սարգսյան

Armdaily.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է գտնվում Սերժ Սարգսյանը: Նա այնտեղ է եղել նաև մոտ 20 օր առաջ: Ճշտվող լուրերի համաձայն հիվանդանոցում բուժզննում և բուժօգնություն է ստանում նրա մայրը:  Հիվանդանոցից հրաժարվեցին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Հիշեցնենք նաև, որ անցած տարի այս օրերին Սերժ Սարգսյանի մայրը դարձյալ հիվանդանոցում էր: Նրա հիվանդանոցում գտնվելը համընկել էր որդու հրաժարականի հետ: Այն ժամանակ Սարգսյանի մորը հիվանդանոց էին հասցրել ուղղաթիռով: