Ներվածների թվում ցմահներ չկա՞ն

Ներվածների թվում ցմահներ չկա՞ն

Քիչ առաջ քրեակատարողական հիմնարկներում պահվող այն դատապարտյալներին, որոնք ներման խնդրագրեր էին ներկայացրել, բաժանվել են ներում ստացածների ցուցակները։

Այս տեղեկությունը ստացել ենք դատապարտյալների հարազատներից։ Այդ ցուցակներից մեկում 73 դատապարտյալի անուն է նշված, մյուսում՝ 61։

Գրեթե բոլորը մերժում են ստացել։ Ներում է շնորհվել երկու անձի, որոնցից մեկը Չարենցավանի բնակիչ Նարեկ Գուրգենի Սարգսյանն է, որը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։ Նրա պատժի չկրած մասը կրճատվել է 1 տարով, Մյուսը սպանության համար դատապարտված Բորիս Հակոբյանն է , որի պատժի չկրած մասը կրճատվել է մեկուկես տարով։

Ցհամ դատապարտյալների անուններ ներում ստացածների ցանկում չկան։ Արդարադատության  նախարարությունից չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ Առաջարկում են գրավոր հարցում ուղարկել։ Ներման ընթացակարգի շուրջ գործընթացին առնչվող մարմինները շարունակում են գաղտնիություն պահել։

Կալանավայրերում լիակատար հիասթափություն է տիրում։ Որոշ դատապարտալներ այնքան վստահ էին, որ ներում են ստանալու, որ հարազատներին այսօր կանչել էին հիմնարկների մոտ, իսկ իրենք իրերը ձեռքներին, առավոտից սպասել են բերդի բակում, հույս ունենալով, որ ազատություն են ստանալու։