«Հրապարակ».Խափանումներ առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում

«Հրապարակ».Խափանումներ առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում

Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը։ Այն սկսվել է առավոտյան ժամը 9-ին, եւ համակարգը ներդրած ԿՏԱԿ-ը՝ կրթական տեխնոլոգիաների ինստիտուտը, ու կրթության նախարարությունը հայտնվել են ծնողների ռմբակոծման տակ, որովհետեւ համակարգը հարթ չի գործել՝ խափանումներ են եղել եւ մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հերթագրվելու համար կռիվ է գնացել։

Այդ դպրոցներում հաշված րոպեների ընթացքում առաջին դասարանցիների անհրաժեշտ քանակը հերթագրվել է, ուշացողները ստիպված են լինելու ընտրել այլ դպրոցներ։ Մենք տեղեկացանք, որ ավանդական «պրեստիժ» դպրոցների կողքին՝ Պուշկին, Չեխով, Նիկոլ Աղբալյան, կան նաեւ այլ դպրոցներ, որտեղ արդեն տեղ չկա՝ Երեւանի թիվ 130, 171, Շանթի անվան, Աբովյան քաղաքի թիվ 2, թվով 20 դպրոց։ Մասնագետները կարծում են, որ ամենաճիշտ համակարգը սովետականն էր՝ տվյալ դպրոցին կցագրված տարածքով։