Հայտնաբերվել է հետախույզ-ինքնաթիռ՝ ռուսական սահմանների մոտ

Հայտնաբերվել է հետախույզ-ինքնաթիռ՝ ռուսական սահմանների մոտ

Ռուսական կործանիչները Բարենցի ծովի երկնքում, ռուսական սահմանների մոտ հայտնաբերել են բրիտանական ռազմաօդային ուժերի հետախույզ-ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ տարածված հայտարարության, ռուսական կողմը ֆիքսել է չեզոք ջրերի երկնքում թիրախներին՝ բրիտանական հետախույզ ինքնաթիռների։ Հնարավոր օդային տարածքի սահմանախախտումը պարզելու համար օդ են բարձրացել ռուսական  երկու МиГ-31 կործանիչ ինքնաթիռներ։ Պարզվել է, որ հետախույզ-ինքնաթիռը բրիտանական ռազմաօդային ուժերին պատկանող R-1 Sentinel ինքնաթիռ է։ Սահմանախախտում չի եղել։