Դերասան Ջուսի Սմոլետին մեղադրանք է ներկայացվել կեղծ մատնության համար

Դերասան Ջուսի Սմոլետին մեղադրանք է ներկայացվել կեղծ մատնության համար

Ամերիկացի դերասան Ջուսի Սմոլետին մեղադրանք է ներկայացվել կեղծ մատնության համար։ Մասնավորապես, մեղադրական եզրակացությունում ասվում է, որ դերասանը հաղորդում է ներկայացրել, որ իր վրա հարձակում է իրականացվել այն դեպքում, երբ ինքն է կազմակերպել իր անձի դեմ այդ ոտնձգությունը եւ հարձակումը եղել է բեմականացում։ Հիշեցնենք, որ դերասանին իբրեւ թե բաց էին թողել 100 հազար դոլար փրկավճարի դիմաց։ Այս մասին հայտնում է CNN-ը վկայակոչելով Չիկագոյի ոստիկանության հրապարակած հայտարարությունը։ Սմոլետի վրա հարձակում իրականացնողները խոստովանել են, որ նախապես հանցավոր պայմանավորվածություն են ունեցել նրա հետ հարձակումը բեմականացնելու եւ ստացել են դրա համար մոտ 4 հազար դոլար։ Հարցաքննության ընթացքում Սմոլետը նույնպես խոստովանել է, որ պատվիրել է իր հանդեպ սպառնալիքներն ու առեւանգումը։ Ոստիկանությունը կարծում է, որ պատճառը 20th Century Fox-ից Սմոլետի ստացած հոնորարներն են եղել, որոնք ձեռնտու չեն եղել դերասանի համար, ինչի համար էլ նա գնացել է այդ քայլին։ Դատախազությունը Սմոլետի գործողությունները որակել է որպես չարանենգ կամ չարամիտ խուլիգանություն եւ եթե դատարանը մեղադրական ակտ կայացնի, ապա նա երեք տարի հնարավոր է, որ անցկացնի բանտարկության մեջ։