Արամ Սուքիասյանը՝ թատերականի ռեկտորի այլընտրանքային թեկնածու (տեսանյութ)

Արամ Սուքիասյանը՝ թատերականի ռեկտորի այլընտրանքային թեկնածու (տեսանյութ)

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ իրավիճակը թեժացել է, քիչ առաջ ինստիտուտի ուսանողական թատրոնում ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը հանդիպեց ուսանողների, դասախոսների հետ, պատճառը՝ նախօրեին ուս․ խորհրդի կողմից տարածված հայտարարությունն էր, որտեղ մասնավորապես նշված էր, որ ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս: 

Ի սկզբանե ռեկտորի պաշտոնի համար դիմել էին 3 հոգի՝ ռեկտորի ԺՊ Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական եւ հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը եւ թատերագետ Վասիլի Գեւորգյանը։ Բայց վերջին երկուսի հայտը չէր հաստատվել, քանի որ արվեստի վաստակավոր գործիչ չէին։ Եվ այժմ, բուհի համար, խնդիրը նրանում է, որ վաղը լինելու է ընտրություն մեկ հոգու միջեւ, ինչին ուսանողները դեմ էին։   

Նրանք Արզումանյանին առաջարկում էին ինքնաբացարկ հայտնել, որպեսզի հնարավորություն ստեղծվի եւ այլ թեկնածուներ եւս առաջադրվեն։ Ուսանողները ծափահարություններով ընդունեցին բուհի դասախոս, Երեւանի նախկին քաղաքապետ Արամ Սուքիասյանին, ով հայտարարեց, որ ինքը կառաջադրի իր թեկնածությունը, եթե նոր ընտրություններ հայտարարվեն։ Ավելին՝ վաղը խորհրդի անդամներին կոչ է անելու դեմ քվերակեն, որ հնարավոր լինի նոր ընտրություններ անցկացնել։ 
 

Մանրամասները՝ տեսանյութում։