Ռոբերտ Քոչարյանին այս պահից սկսած կարող են կալանավորել

Ռոբերտ Քոչարյանին այս պահից սկսած կարող են կալանավորել

«Առաջին ատյանի դատարանը պետք է կատարի վերադաս ատյանի որոշման պահանջները»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանն՝ անդրադառնալով դատարանի  այսօրվա որոշմանն, ըստ որի՝ փոփոխվեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կրկին կալանավորելով Ռ. Քոչարյանին։ Բեկանվեց նաեւ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը։

Ըստ դատախազի՝ դատական ակտի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը եւ վերջինս պարտավոր է ապահովել որոշման կատարումը. «Որոշումը օրինական ուժ է ստանում հրապարակման պահից, այսինքն՝ այս պահից ենթակա է կատարման»։

Դատախազը չմեկնաբանեց պաշտպանների եւ Քոչարյանի՝ նիստին ներկա չգտնվելու հանգամանքը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռ.Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, երաշխավորության գումարները կվերադարձվեն երաշխավորներին։ Նշենք նաեւ, որ դատարանը բեկանեց գործը ՍԴ ուղարկելու որոշումը։